Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցեր՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2017 11:52

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դատարաններում շուրջ 40 հայց ունի՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով։

Այդ ուսանողները տարբեր տարիների բուհ են ընդունվել, անվճար սովորել, որպեսզի հետագայում՝ որպես ուսուցիչ, աշխատանքի անցնեն այն դպրոցներում, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը, եւ որոնց հետ ի սկզբանե կնքել են պայմանագիր։ Բայց ուսումնառության ավարտից հետո մեծ մասը հրաժարվել է ստանձնած պայմանագրային պարտավորություններից եւ չի դիմել դպրոց։ Որոշ դեպքերում էլ դպրոցն է խախտել պայմանագիրը եւ մերժել շրջանավարտին ապահովել նախապես խոստացված աշխատանքով։ Երկու դեպքում էլ բարձրագույն ուսումնական հաստատությունը դատական գործընթաց է սկսում։

Նպատակային տեղերում կրթությունը անվճար է։ Այսինքն՝ պետական պատվերով։ 4 տարի սովորած ուսանողից կամ նրան աշխատանքի ընդունել հրաժարված դպրոցից բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է նվազագույնը՝ 800 հազար, առավելագույնը՝ 1 միլիոն 600 հազար դրամ։

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով՝ կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031