Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակը:
Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում