«Ազատություն» ռադիոկայան. Երեկ Լոնդոնում կայացել է ՖԻՖԱ-ի ամենամյա Գալա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, տարվա լավագույն դարպասապահ՝ Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: