Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության խոչընդոտներն ավելացել են. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 24,2017 10:43

Վերջին երկու ամիսները այնքան էլ նպաստավոր չէին Հայաստանի տնտեսական աճի համար։

Այդ ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 1,1 տոկոսով։ Երեւույթը արձանագրվեց օգոստոսին, ապա նաեւ սեպտեմբերին։ Վիճակագրական ծառայության վերջին տվյալները ցույց են տալիս, որ տարեսկզբի յոթ ամիսների 6,2 տոկոսի դիմաց տնտեսական ակտիվությունը ինը ամսվա ընթացքում դարձել է 5,1 տոկոս։

Նախորդ մեկ-երկու տարիների ֆոնին անշուշտ ցուցանիշը շարունակում է բարձր լինել։ Սակայն, մյուս կողմից, պարզ չէ, թե այն որքանով է տեղավորվում ոչ վաղ անցյալում կառավարության նախանշած սցենարի շրջագծում։
Ինչպես հայտնի է, պետական բյուջեով նախատեսված 3,2¬ի դիմաց գործադիրը ակնկալում է տարեվերջին ապահովել 4,3 տոկոսանոց տնտեսական աճ։

Իհարկե դրան չեն հավատում Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները, որոնք Հայաստանի տնտեսության համար 3,5 տոկոսանոց աճի ապահովման հավանականություն են տեսնում։ Թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության եւ հիմնադրամի գնահատականների տարբերությունը, դժվարանում է ասել նույնիսկ ֆինանսների նախարարը։
Այնուհանդերձ ակնհայտ է, որ վերջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության տեմպերը բավականաչափ դանդաղել են. օգոստոսին այն կազմեց 2,4, սեպտեմբերին՝ 2,5 տոկոս։ Հիշյալ միտումները որոշակի ռիսկեր են առաջացրել կառավարության սպասելիքների առումով։ Առավել եւս, որ ի հայտ են գալիս տնտեսական աճին խոչընդոտող նոր գործոններ։

Եթե նախորդ ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշի հետընթացին նպաստեց առաջին հերթին գյուղատնտեսությունը, ապա սեպտեմբերին նկատելի է նաեւ արտաքին առեւտրի, մասնավորապես արտահանման ցուցանիշների վատացման միտումը։ Այդ ամսին արտահանումը Հայաստանից նվազել է գրեթե 10 տոկոսով։

Արտաքին առեւտրի ոլորտում նման երեւույթներ երբեմն դրսեւորվում են՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Սակայն այս անգամ արտահանման անկումը չի հաջողվել կանխել նույնիսկ հանքահումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվող բարձր գների պայմաններում։

Թե որ երկրների հաշվին է տեղի ունեցել արտահանման վատացումը, հնարավոր կլինի ասել ավելի ուշ, երբ կհրապարակվեն մատակարարումների ցուցանիշներն ըստ երկրների։ Ենթադրվում է, որ զգացնել են տվել տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործոնները։ Խոսքը մասնավորապես իրաքա-քրդական հակամարտության մասին է, որը հանգեցրել է այդ շուկայում հայկական ապրանքների մատակարարումների կրճատմանը կամ դադարեցմանը։

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Իրաքը եւ իրաքյան Քրդստանը լավ շուկա են դարձել Հայաստանի արտահանումների համար։ Պատկերացնելու համար, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ասենք, որ անցած տարի մատակարարումներն այստեղ գերազանցել են 137 մլն դոլարը։ Այն Հայաստանից արտահանման 5¬6¬րդ ցուցանիշն է։

Պակաս քիչ չեն եղել առաքումները նաեւ այս տարվա ընթացքում՝ 8 ամսում ավելի քան 80 մլն դոլար։ Սակայն ակնհայտ է, որ մատակարարումներն աստիճանաբար սկսել են նվազել։ Արտահանումը 10 տոկոսով պակասել է։
Հիշեցնենք, որ Իրաք, առաջին հերթին Քրդստան Հայաստանից առաքվում է մեծ մասամբ ծխախոտ եւ խմիչքներ։ Այս տարի ակտիվ է եղել նաեւ մսամթերքի մատակարարումը։

Անկախացման հանրաքվեի իրականացման հետեւանքով Իրաքի եւ Քրդստանի միջեւ հակասությունների խորացումը բնականաբար չէր կարող ազդեցություն չունենալ այս շուկայում հայկական ապրանքների մատակարարումների վրա։ Կապված սահմանային անցակետերում գոյություն ունեցող խնդիրների հետ՝ դեպի Քրդստան մատակարարումներն արդեն բավական ժամանակ է, ինչ դադարեցված են։ Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե դրանք երբ կշարունակվեն։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նախ՝հանրապետական մակարդակի ընտրությունները,որի ընթացքում ֆինանսական մեծ միջոցներ են ծախսվում,ինքնին նպաստում է տնտեսության աշխուժացմանը;երկրորդ՝տնտեսական ակտիվությունը մեծացավ ներկա վարչապետի խոսք-ի և գործի ազդեցության տակ;երրորդ՝օգոստոսից շրջանառության մեջ դրվեց այն ,,վարկածը,,որ 2018թ.ապրիլից ներկա վարչապետը առաջին ,,անձը,,չի լինելու և բնականաբար գործարարները սպասողական դրության մեջ են…:Չէ?, որ տնտեսության վրա միայն վարչապետները չեն ազդում,այլ նաև լրատվամիջոցները,ՀԿ-ները,միջազգային կառույցները և ամենակրևորը՝ասեկոսները…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031