Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատես եմ եղել, թե ինչպես են հրամանատարները դաժանագույն ծեծի ենթարկում այն զինվորներին, որոնք անզգույշ են վերաբերվում զենքի հետ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2017 10:28

Իմ ծառայության ժամանակ մեր զորամասն ունեցել է ընդամենը մեկ զոհ։ Եվ այդ զինվորը զոհվել է հենց այդ նույն հանգամանքներում՝ անզգուշության եւ զենքի հետ խաղ անելու պատճառով։ Ցավալին այն է, որ նա զոհվեց մարտական հերթապահության երկրորդ գծում՝ հրետանային հենակետում, որին հակառակորդը խաղաղ պայմաններում որեւէ կերպ չէր կարող սպառնալ։

Հրամանատարները զինվորին բացատրել էին, որ խրամատում հաց ուտել եւ լիցքավորված զենքը մի կողմ շպրտել չի կարելի, բայց մի անզգույշ շարժման պատճառով 7.62 մմ տրամաչափով փամփուշտը մխրճվել էր կոկորդի մեջ։

Հրամանատարները բազմիցս հորդորում են, որ չի կարելի ինքնաձիգով մտնել կացարան, քանի որ մի փամփուշտը ռեկաշետի արդյունքում կարող է սպանել 5-6 հոգու։ Հորդորում են մարտական հենակետից դուրս չգալ, քանի որ շրջակայքն ականապատված է, զենքը որեւէ մեկի վրա չպահել, նույնիսկ եթե այն քանդված է, եւ այսպես շարունակ։ Բայց զինվորները ոչ միշտ են լուրջ վերաբերվում այս հրամաններին, չեն պատկերացնում հետեւանքների լրջությունը, ու արդյունքում բազմաթիվ զինվորներ զոհվում են զենքի հետ խաղալու, ականի վրա պայթելու եւ տարատեսակ այլ պատճառներով։

Հաճախ ականատես եմ եղել, թե ինչպես են հրամանատարները դաժանագույն ծեծի ենթարկում այն զինվորներին, որոնք անզգույշ են վերաբերվում զենքի հետ, խաղ են անում, չեն ենթարկվում։ Ի՞նչ անել այս դեպքում, մի կողմից՝ բռնությունն անընդունելի, քրեորեն պատժելի գործողություն է, իսկ մյուս կողմից՝ անմիտ զինվորը խաղ է անում իր եւ մյուսների կյանքի հետ՝ լուրջ չընդունելով մինչեւ ծեծը մարդկային լեզվով իրեն ուղղված հորդորը։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031