Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր անվտանգություն․ Զանգվածային սպանություններ ռուսական բանակում, երկուսը` Հայաստանում.  «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2017 10:13

Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պատմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի օջախ: Արյունոտ միջադեպերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները սովորական երևույթ են դարձել ռազմաբազայի համար, չկա ամիս, որ ռուսական զինվորականության ներկայացուցիչները չդառնան կրիմինալ միջադեպերի հրահրողներ ու հերոսներ, հատկապես` Գյումրիում: Այդ բեսպրեդելի գագաթնակետը դարձավ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից Հայաստանի յոթ քաղաքացիների սպանդը Գյումրիում` 2015-ի հունվարին: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այս հանցագործությունը չբացահայտվի` ստվերում թողնելով այն այլանդակ բարքերը, որոնք տիրում են ռուսական ռազմաբազայում, հայ-ռուսական հարաբերություններում` առհասարակ:

Ռուսական ռազմաբազան դարձել է իրական մարտահրավեր, սպառնալիք Հայաստանի անվտանգության համար և, եթե մենք ունենայինք արժանապատիվ, պետության արժեքն ու անկախությունը գիտակցող իշխանություն, ապա պետք է բարձրացվեր մեր երկրում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը: Սակայն Հայաստանի ռուսահպտակ իշխանությունը նույնիսկ օրենսդրորեն ամրապնդում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ:

Հայաստանը վերածվել է ռուսական ֆորպոստի ու պատահական չէ, որ դեռ տարիներ առաջ Պուտինի այցը մեր երկիր մեկնարկեց ոչ թե քաղաքամայր Երևանից, այլ` ռուսական ռազմաբազայի կենտրոն Գյումրիից:

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031