Լրահոս
Օրվա լրահոսը

Նիցչեի «Դերաքրիստոսը» ՝ Մարկ Նշանյանի մատուցմամբ

Հոկտեմբեր 23,2017 22:55

Լույս է տեսել Ֆրիդրիխ Նիցչեի ՝DerAntichrist («Դերաքրիստոսը») գրքի արևմտահայերեն թարգմանությունը: Այսօր «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Այն ընթերցողի դատին հանձնեց սփյուռքահայ իմաստասեր, գրականագետ, թարգմանիչ Մարկ Նշանեանը: Գիրքը ներառում է նաև թարգմանչի «Ֆրիդրիխ Նիցչէ՝ վասն ինքնիշխանութեան» աշխատությունը:

Մարկ Նշանեանը սկզբում անդրադարձավ Նիցչե հեղինակին: Լինելով մեծ փիլիսոփա՝ Նիցչեն այս գործը գրել է գիտակից կյանքի վերջին տարիներին (1889թվ, հունվարի սկզբին գրողը խելագարվում է ):

Թարգմանչի խոսքով՝ Փարիզում գիտաժողովների մասնակցելու ժամանակ հասկացել է, որ չնայած Նիցչեն հայերեն շատ է թարգմանվել, «Դերաքրիստոսի» գրքին անդրադարձ չի եղել: Պատճառը խմբագիրների հետևյալ մեկնաբանությունն էր՝ գրված է խելագարության շեմին:

Հեղինակի խոսքով՝ սա սխալ մեկնաբանություն է, քանի որ խելագարության տարիներին նա ներկայացրել է 4 աշխատանք, ինչո՞ւ մյուսների վերաբերյալ նման մեկնաբանություն չի հնչել:

«Պետք է ունենաք մտածող, գիտակից թարգմանիչներ, քանի որ Հայաստանում թարգմանչական աղետներ են եղել: Պետք է նա չըլլա թափանցիկ էակ մը և մտածի նաև որ Հայաստանում գրքերը կգրախոսվին»:

Նիցչե թարգմանելը հեղինակի համար դժվարություններ չի առաջացրել: Նշում է՝ ամեն ինչ շատ բնական ձևով է կատարվել:

Անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ թարգմանիչն ընդգծեց, որ սա ամենաքիչ հակաքրիստոնական աշխատանքն է: Իսկ ընթերցողների այն հարցին, թե ինչու Նիցչե, այլ ոչ թե Նիցշե, Նշանեանը պատասխանեց. «Ես պարզապես պահպանել եմ արևմտահայերենի ավանդությունները»:

Սփյուռքահայ գրականագետը ցանկություն հայտնեց թարգմանել նաև Նիցչեի վերջին տարիներին գրված բանաստեղծությունները:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031