Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները՝ Ռուսաստանի թեթև արդյունաբերական խոշոր գործարանների հիմնադիր. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 19:55

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Լենտեքս» տեսքտիլարդյունաբերական ֆաբրիկայի հիմնադիր Կարեն Գոմցյանն այսօր տեքստիլագործների հիմնախնդիրները քննարկելիս՝ հպարտորեն նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում տեսքտիլարդյունաբերությունը զարգացնողը հայերն են։

Ընդ որում, հիմնականում գյումրեցիները, քանի որ այս քաղաքը հմուտ է թեթև արդյունաբերության ոլորտում․ այստեղ դեռևս խորհրդային տարիներին ձևավորվել են հարուստ ավանդույթներ։

«Ես ուսումնասիրում եմ գործարարներին, թե դրսում՝ Ռուսաստանում ովքեր են էս գործով զբաղվում, հիմնականում զբաղվում են գյումրեցիները կամ այն գործարարները, որոնք ինչ-որ կապ ունեցել են ասենք Գավառի գործարանի կամ Վանաձորի տրիկոտաժի հետ։ Այսինքն, մարդիկ, որոնք ինչ-որ չափով առնչվել են, ես էլ անուղղակի առնչություն եմ ունեցել, այսինքն` մորեղբայրս է զբաղվել այս գործով, տեսել եմ այս գործը, պատկերացրել եմ ու այդ փորձի հիման վրա գործ եմ հիմնել։ Մարդիկ գուցե և աշխատել են խորհրդային գործարաններում և այդ փորձից գործեր են հիմնել և հիմա մեծ գործարաններ ունեն Ռուսաստանում»,-ասաց Կարեն Գոմցյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարեն Գոմցյանի լուսանկարը՝ banks.am կայքի   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031