Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալը վատառողջ է

Հոկտեմբեր 23,2017 19:22

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց՝ գործով ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանի բացակայության պատճառով:

Նրա շահերի պաշտպանը գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ նիստին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա համակուրսեցիներին՝ Գնել Թեւոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին եւ Մովսես Ազարյանին։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031