Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլան» բանակին նվիրաբերելու նպատակով էր Հայաստան բերվել

Հոկտեմբեր 23,2017 18:40

«Իգլայի» գործով դատական նիստին այսօր հարցաքննված գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը մինչեւ վերջ պնդեց, որ իգլայի ձեռք բերումն իր նախաձեռնությունն էր, Սամվել Բաբայանը դրա հետ կապ չի ունեցել: Նա նաեւ հայտարարեց, որ «Իգլա»-ն Հայաստան էր բերվել ՝ Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար:

Հիշեցնենք, որ նախագահող դատավորը նույնիսկ հարցրեց, թե ավելի հեշտ չէր լինի ռազմամթերքի փոխարեն գումարով օգնել բանակին:

Սանասար Գաբրիելյանից բացի նախատեսված էր նաեւ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի հարցաքննությունը, բայց վերջինս հրաժարվեց ցուցմունք տալ, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Ըստ նրա հրապարակված նախաքննական ցուցմունքների՝ Սանասար Գաբրիելյանն իրեն դիմել է Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռքբերելու համար, ինքն էլ իր հերթին դիմել է Հրաչյա Մայիլյանին, վերջինս ասել է, որ հնարավոր է 50 000 դոլարով ձեռքբերել:

Արմեն Պողոսյանը նախաքննության ժամանակ հայտնել էր նաև, որ Սանասարի հետ խոսելիս հասկացել է, որ նա չէ իգլայի պատվիրատուն՝ այլ մարդիկ են նրա թիկունքում կանգնած, և որ Սանասարը չի վճարելու Իգլայի գումարը: Նա նաեւ հայտնել էր, որ իր ենթադրությամբ, պատվիրատուն Սամվել Բաբայանն է, ինչը այսօր դատարանում հերքեց՝ ասելով, որ սխալ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ էին:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ Արմեն Պողոսյանի նախաքննության ժամանակ հայտնած մի դրվագի վերաբերյալ հարց ուղղեց, մասնավորապես նա հետաքրքրվեց, թե նախաքննության փուլում, երբ ասել է, որ մասնակի ընդունում է մեղադրանքը, գիտակցո՞ւմ է՝ իրեն ինչում են մեղադրում, այդ ի՞նչ է արել, որ մասնակի էլ ընդունում է:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Պողոսյանը երկու անգամ իրեն մասնակի էր մեղավոր ճանաչել, երկու անգամ էլ՝ լրիվ: Սանասար Գաբրիելյանի հարցին Պողոսյանը չպատասխանեց: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին ցուցմունք կտա Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031