Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դասախոս. Բանակից հետո տղաներն ավելի վատ են սովորում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 17:06

«Մենք ինչպիսի՞ բանակ ենք ուզում` բանվորագյուղացիական, որն այսօր կա, թե՞ այն բանակը, որն անհրաժեշտ պահին պետք է պաշտպանի մեր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»,-այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: Ըստ նրա, այսօր մենք սոցիալական արդարության տեսանկյունից լուրջ խնդիր ունենք, քանի որ բարձրագույն ավարտածների 84 տոկոսը բանակում չի ծառայում, ինչը լրջագույն թիվ է կազմում մեր հասարակության մեջ:

Նորայր Նորիկյանն առաջարկում է 18 տարին լրանալուց հետո բոլորը մեկնեն ծառայության, սակայն բանակը լինի մեկուկես տարի` ինչպես Վրաստանում, Ռուսաստանում է. «Մեկուկես տարին այն ժամանակահատվածը չէ, որ հետագայում անձին զրկի սովորելու ցանկությունից: Ես կտրուկ դեմ եմ այն մտայնությանը, որ բանակից հետո սովորելու ցանկությունը նվազում է, սովորողը սովորելու է, չսովորողը չի սովորելու»:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը, սակայն ճիշտ հակառակ կարծիքի է. ըստ նրա բանակից հետո երիտասարդներն ավելի վատ են սովորում, քանի որ սոցիալական խնդիրներ ունեն լուծելու, դասերից ավելի հաճախ են բացակայում, քննություններն ավելի վատ են հանձնում:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Նորիկյանը գտնում է, որ սոցիալական արդարության տեսանկյունից շատ ավելի կարեւոր է, որպեսզի այն անձինք, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով չեն անցել զինվորական ծառայություն, նրանք ընդհանրապես չեն կարող անցնել հանրային ծառայության:

Փաստաբանը նաեւ ուշադրություն է հրավիրում նախագծում ամրագրված մի կետի վրա էլ, որը նրա համոզմամբ, լուրջ հոգեբանական խնդիրներ է առաջացնելու. «ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները, որոնք ցանկանում են ուսման բերումով տարկետում ստանալ, նրանք, պարտադիր պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարի հետ, եւ ուսումը շարունակելուց հետո ՊՆ-ի կողմից նախատեսված վայրում անցնում են զինվորական ծառայության` սպայի կարգավիճակով: Բայց հանկարծ, եթե նրանք ցանկություն հայտնեն ծառայության ընթացքում պայմանագիրը խզել, պաշտպանության նախարարը իրավունք է ունենում աստիճանազրկել սպային եւ ուղարկել պարտադիր զինվորական ծառայության»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031