Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի 12 համայնքում կանցկացվեն հերթական ու արտահերթ ընտրություններ

Հոկտեմբեր 23,2017 17:01

Նոյեմբերի 5-ին բացի խոշորացվող համայնքների ընտրությունները, Լոռու մարզի 2 համայնքում՝ Շիրակամուտում եւ Մարգահովիտում եւս տեղի կունենան ընտրություններ: Ընդհանուր առմամբ այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարզի 12 համայնքներում:

Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն համայնքներում կընտրեն խոշորացվող համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ: Իսկ Մարգահովիտ եւ Շիրակամուտ համայնքներում կընտրեն միայն համայնքի ղեկավարներ. «Շիրակամուտ համայնքի ղեկավարը մահացել է, արտահերթ ընտրություններ են լինելու: Իսկ Մարգահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին լինելու է հերթական ընտրություններ: Այս ընտրությունները կապ չունեն խոշորացվող համայնքների ընտրությունների հետ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը:

ԿԸՀ-ի կայքի տվյալների համաձայն, Մարգահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին 2 ՀՀԿ-ական թեկնածուներ՝ Սամվել Անանյանն ու Կարեն Սարդարյանը: Վերջինս սակայն ինքնաբացարկ է հայտնել:

Իսկ Շիրակամուտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ: Նրանցից 3-ը՝ Արտեմ Գալստյանը, Աշոտ Երանոսյանն ու Արթուր Նալբանդյանն անկուսակցականներ են: Իսկ Արկադի Երանոսյանը՝ Հանրապետական կուսակցության անդամ է: Գրանցված 4 թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031