Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են, եւ ըստ մեղադրանքի՝ Կարեն Վարդանյանը դարձել է նրանց կողմից խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:
Ամբաստանյալների շահերի պաշտպաններից փաստաբան Մարինե Ֆարմանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօրվա նիստում դատախազն ընթերցել է մեղադրական ճառը, այնուհետեւ՝ միջնորդել ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: «Պատրաստվում ենք պաշտպանական ճառին»,-նշեց Մարինե Ֆարմանյանը:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ