Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկեսուրը, սկեսրայրը, զոքանչն էլ ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծում են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 16:18

Սկեսուրը, սկեսրայրը, զոքանչն ու աները Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի փոփոխված նախագծով համարվում են ընտանիքի անդամներ: Այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Փաստաբանը զարմանում է, որ իր գործընկեր փաստաբաններն ընդդիմանում են նախագծին. «Եթե մենք ցանկանում ենք մեր երկրում բռնության դեմ պայքարել, լավագույն տարբերակը դրա կանխարգելումն է: Իհարկե, պատիժները նույնպես կանխարգելիչ նշանակություն ունեն, բայց աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կանխարգելումն ավելի արդյունավետ է: Մարդը միանգամից հանցագործ չի դառնում եւ հանցագործ դառնալու համար ինքը վատ ճանապարհ է անցնում, հոգեկան աշխարհը քայքայվում է եւ մենք մարդուն պիտի օգնենք, որ ինքն իրեն փոսը չգցի»:

Փաստաբանն իր գործընկերների պահվածքը բացատրում է հասարակությանը հաճոյանալու ցանկությամբ. «Շատ իրավաբաններ չեն ուզում հասարակության կողմից քննադատվել, քանի որ իշխանությունն էլ հասարակության կողմից ընդունելի չէ, նրանք ուզում են հասարակության անունից խոսել, նրան հաճո լինել, որպեսզի հետագայում իրենց չմեղադրեն իշխանության պատվերը կատարելու մեջ»:

Մանրամասները` տեսանյութում

Հարցին, թե օրենքին ընդդիմացողները պնդում են, որ Քրեական եւ այլ օրենքներով նախատեսված են պատիժներ բռնությունների համար, եւ որ նոր օրենքի անհրաժեշտություն չկա, պարոն Սարգսյանն ասաց, որ Քրեական օրենսգրքում որեւէ տարբերակում չկա բռնությունը խանութում կլինի, փողոցում, թե` աշխատավայրում. «Ընտանիքի հետ կապված առանձնացվում է, որովհետեւ ընտանիքը փակ է եւ այնտեղ մտնելու համար առանձնահատուկ կարգ պետք է սահմանվի»:

Օրենքի նախագծով հստակեցվել է՝ ով է համարվում ընտանիքի անդամ: Ըստ փաստաբանի՝ սկեսուրը, սկեսրայրն ու զոքանչն էլ են համարվելու ընտանիքի անդամ. «Ընտանիքի անդամ համարվում են ամուսնության մեջ գտնվող, որոնք օրենքով գրանցված են եւ նաեւ օրենքով չգրանցված` փաստացի ամուսնության մեջ գտնվող զույգերը, նրանց երեխաները, սկեսուր, սկեսրայր, եղբայր, քույր, զոքանչ, աներ: Նշեմ, որ իրավապահ մարմնի ներկայացուցիչը կարող է ներխուժել ընտանիք, իր լիազորությունները իրականացնել, եթե կա բողոք, այսինքն` այնպես չէ, որ պետության ներկայացուցիչը երբ ուզի` քաղաքացու դուռը կթակի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031