Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում խոշորացվող համայնքների ղեկավարի պաշտոնների համար պայքարում են ՀՀԿ-ականներն ու անկուսակցականները

Հոկտեմբեր 23,2017 16:16

Նոյեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ: Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ կմիավորվեն, որի արդյունքում կստեղծվի 10-ը խոշորացված համայնք՝Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն:

ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումներն ավարտված են: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ իսկզբանե Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Նիկոլայ Դավթյանը եւ Լոռու մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը, որն առաջադրվել է իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Սակայն նույն կայքից տեղեկանում ենք նաեւ, որ ինքնաառաջադրված Նիկոլայ Դավթյանը ինքնաբացարկ է հայտնել:

Այս ընտրություններում Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնի համար միաժամանակ կպայքարեն 3 ՀՀԿ-ականներ: Թեկնածուներից Արկադի Թամազյանը ու Սուրեն Թամազյանն ինքնաառաջադրվել են, իսկ Հայկազ Խաչիկյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

Գյուլագարակի համայնքապետի պաշտոնի համար էլ առաջադրվել էին Հանրապետական կուսակցությունը ներկայացնող 4 թեկնածուներ: Նրանցից Սայադ Այվազյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու Խաչիկ Վարդանյանն ինքնաառաջադրվել են, իսկ Մհեր Գեւորգյանի թեկնածությունն առաջադրել է իշխող կուսակցությունը: 4 թեկնածուներից Սայադ Այվազյանն ու Ալեքսանդր Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել:

Լոռի բերդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար էլ նախապես գրանցվել էին 2 թեկնածուներ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արայիկ Ներսիսյանն ու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ներկայացնող Էդուարդ Մելիքսեթյանը: Վերջինս սակայն ինքնաբացարկ է հայտնել:

Մեծավանում էլ համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ, անկուսակցականներ՝ Լեւոն Դիլբարյանը, Արման Վարդանյանը եւ ՀՀԿ-ն ներկայացնող Սերյոժա Վարդանյանը: Թեկնածուները 3-ն էլ ինքնաառաջադրվել են:

Շնող համայնքի ղեկավարի պաշտոնի համար նախապես գրանցվել էին 3 թեկնածուներ՝անկուսակցականներ Լեւոն Հոբոսյանն ու Արտակ Գեւորգյանն ինքնաառաջադրվել են, վերջինս արդեն ինքնաբացարկ է հայտնել: Իսկ Դավիթ Ղումաշյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

Սարչապետի համայնքապետի պաշտոնի համար էլ հայտագրվել էին 2 թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Բորիս Բարոյանն ու անկուսակցական Սենո Իգնատյանը, վերջինս սակայն ինքնաբացարկ է հայտնել: Ստեփանավանի համայնքապետի պաշտոնի համար նույնպես կպայքարի մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանը: Անկուսակցական Արտակ Կիրակոսյանն ինքնաբացարկ է հայտնել: Նույն պատկերն է նաեւ Տաշիրում: Ինքնաառաջադրված, սակայն ՀՀԿ-ական Գարիկ Սոլոյանն ինքնաբացարկ է հայտնել: Իսկ անկուսակցական Էդգար Արշակյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

Օձունի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ: Անկուսակցականներ Դոնարա Հախինյանն ու Բարսեղ Այվազյանն ինքնաառաջադրվել են, իսկ Արմեն Տիտանյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:

Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչեւ հոկտեմբերի 26-ը:

Սա Լոռու մարզում իրականացվող համայնքների խոշորացման 2-րդ փուլն է:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031