«Էխո Մոսկվի» ռադիոկայան է ներխուժել մի տղամարդ և դանակով հարձակվել հաղորդավար Տատյանա Ֆելգենհաուերի վրա։ Այս մասին հաղորդվում է ռադիոկայանի կայքում։
Տղամարդը ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը։ Լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք վերահսկում են իրավիճակը։
Հարձակման դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ