Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բաբայանն է դրա խիրուրգը… Վիգեն Սարգսյանը լավ պոետ է»

Հոկտեմբեր 23,2017 14:10

«Իգլայի» գործով այսօր դատարանը շարունակեց գործում առկա ապացույցների՝ ներքին դիտման արձանագրությունների ու հեռախոսազրույցների գաղտնալսումների հետազոտությունը:

Նախագահող դատավորն էլ դրանց վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանից:

«Ձեր եւ Հրաչյայի հետ հեռախոսազրույցներից մեկում անընդհատ խոսվում է՝ ինչ-որ մարդկանց հետ համաձայնեցնում եք, այդ մարդիկ ձեզ հարց են տալիս, չեք կարողանում պատասխանել, այդ զրույցից հասկացվում է, որ դատարանում ձեր տված ցուցմունքը, թե դուք եք ձեռք բերել, նախաձեռնել, այդքան էլ այդպես չէ: Այլ անձանց մասին էլ է խոսքը, որ այլ մարդիկ էլ կան, որոնց հետ համաձայնեցնում եք, մեկնաբանեք»,- նախագահող դատավորը դիմեց Սանասար Գաբրիելյանին:

Ի պատասխան՝ վերջինս արձագանքեց. «Էդ ում մասին է խոսքը»: Նախագահող դատավորը զարմացավ. «Ի՞նձ եք հարցնում»:

«Այս գործի հետ կապ չունի, ցավդ տանեմ, հազար խոսակցություն ունենք, պարսիկների մասին էր խոսքը, չորս հատ գործ կա ձեռքիս, լավ, եթե մարդիկ գումարը են տվել, ո՞ւր է գումարը»,- ասաց Գաբրիելյանը:

«Արմեն Պողոսյանի ու ձեր միջեւ հեռախոսազրույցի համաձայն նախապես պայմանավորվում եք՝ առավոտյան հանդիպելու ու զրուցելու եք՝ տեղեկացնելով, որ դրանից հետո եք գնալու էն առաջինի մոտ, ում մոտ պետք է գնայիք ու ինչ հարցով:ՊՆ-ի մասի՞ն է խոսքը»,- հարցրեց նախագահող դատավորը, ինչին ի պատասխան՝ Գաբրիելյանը դրական պատասխան տվեց ու ասաց, որ ՊՆ չգնաց, որովհետեւ չուզեց:

Նախագահող դատավորի մեկ այլ հարցին, թե պլանշետով «Իգլայի» նկարն ինչու է հատկապես Սամվել Բաբայանին ցույց տվել, Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Բաբայանն է դրա խիրուրգը, դրա հասկացողը, բա ո՞ւմ տանեի, ցույց տայի»:

«Մարտական գործողությունների ժամանակ կիրառե՞լ է Բաբայանը»,- այս հաջորդ հարցին Գաբրիելյանը դժվարացավ պատասխանել, հնչեց հաջորդ հարցը՝ նախարարը բոլոր զինատեսակների կիրառությունից պետք է իմանա՞, ի պատասխան Գաբրիելյանն ասաց. «Բա ինչ նախարար, եթե չպետք է իմանա, ինքը պարտավոր էր իմանալ: Հիմա Վիգեն Սարգսյանը լավ պոետ է, տանեմ, նրա՞ն ցույց տամ»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    իգլայի գործով, պպծի գործով այսինչի ու այնինչի գործով ինչքան եք հարցերը երկարաձգում. արագորեն այդ հարցերը լուծեք երկիրը ունի ներքին ու արտաքին բարդ խնդիրներ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031