Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը ԲՈՒՀ-երում. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմունքն է, որն անձամբ կողմ է ՊՆ առաջարկած նախագծին։
«Հայաստանի ԲՈՒՀ-երում մենք ունենք վիճակ, որ նույն կուրսում 15 հոգի զորակոչվում են բանակ, մի քանի հոգի չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին մեկ կամ կես միավորի տարբերություն կա։ Այդ խնդիրը մենք պետք է կարողանանք կարգավորել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նախարարը։
Շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։ Ըստ դրա՝ բակալավրիատն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության ենթակա են արական սեռի բոլոր ուսանողները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Եթե կրթության և գիտության նախարարը չի պաշտպանում կրության ու գիտության շահերը, այլ հակառակ բաներ է խոսում, ապա լավ սովորող ուսանողներն ուրիշ ո՞ւմ հետ հույսեր կապեն: Մարդու բնավորության ամենավատ գծերից մեկը` դա անդեմությունն է: Եվ ցավալի է, որ անդեմ մարդն է այդքան կարևոր ոլորտը ղեկավարում: