Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Հոկտեմբեր 23,2017 13:25

Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե:

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում: Նույն տարիքային խմբի տղաներից +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով և 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը (արծաթե մեդալ պոկում վարժությունում) 343 կգ արդյունքով դարձել են առաջնության փոխչեմպիոններ: Սամվել Գասպարյանը նաև ոսկե մեդալ է նվաճել հրում և բրոնզե մեդալ՝ պոկում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի արծաթե մեդալից,արծաթե մեդալի է արժանացել նաև պոկում վարժությունում, իսկ Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել 85 կգ քաշայինների մեջ:

Մինչև 23 տարեկանների տղաների մրցապայքարում +105 կգ քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 420 կգ արդյունքով, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը երկամարտի 359 կգ արդյունքով և 85 կգ քաշային Անդրանիկ  Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Գոռ Մինասյանը և Կարուշ Ղուկասյանը ոսկե մեդալների են արժանացել նաև հրում և պոկում վարժություններում, Անդրանիկ  Կարապետյանը՝ պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ: Նույն տարիքային խմբում մեր աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում և հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների:

Հավաքականի մյուս անդամներ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը պոկում վարժությունում նվաճել է բրոնզե, իսկ 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը հրում վարժությունում՝ բրոնզե մեդալ:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը Անդրանիկ Կարապետյանը ճանաչվել են համապատասխանաբար մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերի լավագույն մարզիկներ և պարգևատրվել են գավաթներով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031