Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սանասար Գաբրիելյանը չհիշեց՝ Սամվել Բաբայանին ասե՞լ է, որ Վրաստանից է «իգլան» բերում

Հոկտեմբեր 23,2017 13:20

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով այսօր դատական նիստում նախագահող դատավորը գործով ներքին դիտման արձանագրությունների վերաբերյալ մի շարք հարցեր փորձեց պարզաբանել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանից:

«Բացառապես «իգլայի» շուրջ կայացած զրույցի վերաբերյալ Սամվել Բաբայանը տեղեկացրեց, որ Լուսինեն գումար կտա ամսի 24-ին կամ 25-ին, դուք էլ ասել եք, թե մարդիկ եկել, գումարն են ուզում, խնդրել եք տա՝ այդ օրը…Ի՞նչ գումարի մասին է  խոսքը, ի՞նչ նպատակով էիք այն օգտագործելու»,- հարցրեց նախագահող դատավորը:

Սանասար Գաբրիելյանի խոսքով, իր ճառում կպատմի, ամեն ինչ պարզ կլինի, նախագահող դատավորն էլ ուղղեց՝ ցուցմունքում են պատմում, ճառում գնահատական են տալիս: Ինչին ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ այդ զրույցը գործին չի վերաբերում:

«Մեկ այլ զրույցի ժամանակ Բաբայանի հետ զրույցում հազարի չափով գումար էիք խնդրել՝ ասելով, որ մեքենայով է անհրաժեշտ է հասնել, տեղավորել ու հետ գալ: Կմանրամասնե՞ք՝ ուր էիք գնալու, ինչ էիք տեղափոխելու ու տեղավորելուց հետո վերադառնայիք»,- նախագահող դատավորի այս հարցին էլ Գաբրիելյանը պատասխանեց՝ գործին չի վերաբերում զրույցը:

«Բաբայանը տեղյա՞կ էր, որ «իգլան» ձեռք է բերվելու Վրաստանից, տեղափոխվելու է ՀՀ ու ինչ հանգամանքներում, երբ»,- սա էլ նախագահող դատավորի հաջորդ հարցն էր, ինչին ի պատասխան Գաբրիելյանն ասաց. «Չեմ հիշում՝ ասել էի Վրաստանից, թե՝ ոչ: Եթե ասելու լինեի, ես պետք է ասեի, բայց չեմ հիշում ասել եմ՝ ոչ»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031