Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 12:34

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես ներկայացրեց հարցի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այս օրենքը երեք նպատակ է հետապնդում`Սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջացած նոր իրավահարաբերությունների հստակեցում, ոլորտը կարգավորող օրենքների միատեղում, քանի որ դրանք հաճախ իրար կրկնում կամ հակասում են եւ նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի առաջադրում:

Նոր Սահմանադրությամբ, ինչպես հայտնի է, պատերազմի ժամանակ բանակի ղեկավարումը ստանձնում է վարչապետը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց`այդ ժամանակ ո՞րն է լինելու պաշտպանության նախարարի դերը: Նախարարի պատասխանը եղավ. «Այն հարցերը, որոնք չենք կարգավորվում վարչապետի կողմից, որպես գերագույն հրամանատար, մնում են նախարարի լիազորությունների տիրույթում»: Վիգեն Սարգսյանը չհստակեցրեց, թե հատկապես ո՞ր հարցերի մասին է խոսքը:

Այս նախագծով, խաղաղ ժամանակ, զորակոչը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ի լիազորությունների տիրույթ: Կորյուն Նահապետյանի հարցին ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը մանրամասնեց, որ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին արտացոլում է լայն մոտեցում. «Առ այն, որ քաղաքացին մինչեւ երդում ընդունելը, զորակոչվելը քաղաքացիական է եւ իր հետ հարաբերությունները հիմնականում կազմակերպվում են քաղաքացիական մարմին հանդիսացող ՊՆ-ի կողմից: Դա իրոք ենթադրում է զինկոմիսարիատների համակարգի փոխանցում Գլխավոր շտաբից ՊՆ-ին խաղաղ ժամանակ, եւ դրա հնարավոր կարգավորումը պատերազմական ժամանակ`բացահայտելով լրացուցիչ զինկոմիսարիատների կետեր տարբեր համայնքներում, մարզերում, ըստ անհրաժեշտության»:

Ըստ նախարարի, պատրաստ է զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, ինչը ենթադրում է զինկոմիսարիատների թվի կտրուկ կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար եւ դրանցում քաղաքացիական հաստիքների թվի կտրուկ ավելացում, զինվորական հաստիքների պահպանման այն պաշտոնների վրա, որտեղ այդպիսի գիտելիքներ անհրաժեշտ են զինկոմիսարիատի աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար:

Նախագիծն արժանացավ դրական եզրակացության:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031