Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում

Հոկտեմբեր 23,2017 12:09

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարկման առիթ է դարձել։

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ մինչև Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաև մերօրյա ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը։ Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև այն, որ ներկայացված քարտեզում Ստամբուլի վրա կարմիր խաչ է դրված եղել։

Միջոցառումից հետո քարտեզի լուսանկարը տարածվել է նաև սոցիալական ցանցերում և թուրք օգտատերերի կողմից բուռն քննադատության արժանացել։ Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    մենք դեռ Արցախի հարցը վերջնական արդյունքի չհասցրած ինչու ենք սուր խնդիրներ առաջացնում. այդ քարտեզների ցուցադրման ժամանակը չէ. մարդ ինչ որ մտքում կա չպետք է ցույց տայ թշնամուն կամ մյուսներին. դա միամտությու է.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031