Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2016 թվականին Հայաստանում բացահայտվել է թրաֆիքինգի 16 դեպք

Հոկտեմբեր 23,2017 14:00

Ըստ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2017 թվականի զեկույցի` Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 16 դեպք, 2015 թվականին՝ 14, իսկ 2014 թվականին գրանցված դեպքերը 10-ն են եղել: 2016-ին գրանցված 16 դեպքերից 5-ը եղել են սեռական թրաֆիքինգի դեպքեր, 10-ը՝ աշխատանքային, եւ 1-ը սեռական-աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Իսկ 2015 թվականին գրանցված դեպքերից 10-ը՝ սեռական, 4-ը՝ աշխատանքային:

2016 թվականին, ինչպես եւ 2015 թվականին, դատապարտվել են 3 թրաֆիքյորներ, որոնք սեռական շահագործման են ենթարկել զոհերին: Թրաֆիքյորներից երկուսը ստացել են 8, մեկը՝ 5 տարվա ազատազրկում: 2016 թվականի ընթացքում ՀՀ-ում հայտնաբերվել է թրաֆիքինգի 22, իսկ 2015-ին՝ 9 զոհ: Հայտնաբերված զոհերից 19-ը՝ հարկադիր աշխատանքի, իսկ 3-ը սեռական շահագործման են ենթարկվել: Հայտնաբերված 19 զոհերն ընդունել են ՀԿ-ների կողմից տրամադրվող կացարանները, որը գերազանցում է նախորդ տարվա թիվը. 2015 թվականին հայտնաբերված զոհերից միայն 5-ն է օգտվել տրամադրվող կացարանից:

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031