Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 15.10-ին, Լուսաղբյուր գյուղից բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Էդուարդ Մ.-ն, որը 2005 թ. փետրվարի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկու շրջանային ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն