Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. հայտնում եմ Վահան Արծրունու համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս

Հոկտեմբեր 23,2017 10:50

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունը

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել, որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:

Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:

Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ, այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել (մինչ օրս այդպես էլ եղել է):

Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»:

Արմեն Ամիրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դեռ սեպտեմբերի 28- ին, չկայացած համերգից մեկ օր շուտ, մեսինջեռով դիմել էի մշնախ մամլո խոսնակ Ռուզաննա Խաչատրյանին՝ ի պատասխան իր վիրավորական ստատուսին, դեմ առ դեմ հրապարակային հանդիպում-քննարկում ունենալու առաջարկով՝ անպատասխան։ Այնուհետև սեպտեմբերի 30-ին էլ անձնական նամակով դիմել եմ Արմեն Ամիրյանին հստակ, ողջամիտ լուծում գտնելու առաջարկով։ Պատասխանը խիստ չինովնիկական՝ դիմեք համապատասխան կարգով։ Հիմա երբ բանը բանից անցել է, իմ հայտարարությունը բացահայտել է բոլորի համար ակնհայտ իրականությունը, հանկարծ որոշել են 23 օր անց հրավիրել սուրճի՞։ Ուշ է կարծում եմ և քննարկելու բան էլ չնմաց։ Ներկայում իմ միակ հարաբերվելու ձևը նախարարի և այդ գերատեսչության մնացած աշխատակիցների հետ բեմից է իրատեսական՝ առաջիկա համերգի տոմսերը հասանելի և մատչելի են լինելու։ Համեցեք, ես իմ հանդիսատեսին հարգում եմ և արժևորում նրա ներկայությունը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031