Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյանն ինչպե՞ս է ծանոթացել Քանաքեռցի Տույի հետ. պարզաբանում է Սուրենյանը

Հոկտեմբեր 22,2017 22:24

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, թե ինչպես է ծանոթացել քրեական աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:

Գագիկ Սուրենյանը մասնավորապես գրում է. «7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ… Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը… Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում:

Սովորական միջավայրում, սովորական մարդկանց հետ իմ ԸՆԿԵՐԸ չի տարբերվում ոչ մի քաղաքակիրթ ու բազմակողմանի զարգացած մարդուց: Երբեք, ոչ-ոք չի կարող կռահել, որ ինքը զրուցում է մի այնպիսի մարդու հետ, ում գաղափարներն ու գաղափարախոսությունը տարբեր է սովորական մահկանացուներից, ում «այոն՝ այո է, ոչը՝ ոչ, խոսքը ստույգ է, ոչ մի պարագայում կասկածի ենթակա չէ»:

Հայերս մի սիրած արտահայտություն ունենք. «Իր խոսքին տեր տղամարդ»: Ընկերս ու նրա նման մարդիկ ապրում են ՌԵԱԼ աշխարհում, ՌԵԱԼ գաղափարներով: Նրանց ԱՇԽԱՐՀԸ շատ ավելի մաքուր է, ավելի բարի ու անկեղծ, քան այն կեղտի մեջ թաթախված աշխարհը, որի մեջ ապում ենք մենք, չգիտակցելով, թե դեռ ինչ որոգայթներ են սպասում մեզ աշխարհի «հզոր» պետությունների ինտրիգների արդյունքում:

ԸՆԿԵՐՍ Աստվածապաշտ է՝ բոլոր իրական Աստվածապաշտների նման: Կարդում, լսում և կատարում է Աստծո խոսքը, ջերմեռանդ աղոթում է, և իր Աստվածային զինացում բազմաթիվ խելացի ու առաջնորդող գաղափարներ ու մտքեր ունի, որի կարիքը, կարծում եմ, բոլորս ունենք ԸՆԿԵՐՍ հայրենասեր է, ազգասեր, ՄԱՐԴասեր, սիրում է փոքրիկներին, կանանց, բնությունը, կենդանիներին…Մի խոսքով՝ սիրում է ԿՅԱՆՔԸ:

7 ամիսների հեռուներից հիմա կարծում եմ, որ կյանքս կեսքուն-կեսարթուն եմ ապրել, այժմ արթնացել եմ իմ ապրած մղձավանջային կյանքի անզգայացումից: ԸՆԿԵՐոջս մեն-միակ արտահայտությունը՝ «Մարդը ողջ կյանքում չպետք է կորցնի զգոնությունը, որովհետև չգիտես, թե ով, երբ, և ինչ պարագայում կհարվածի քո թիկունքից», ես դարձրել եմ իմ կյանքի կրեդոն:

Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ: Վերջում մի բան ավելացնեմ. Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը հեղինակությունների ու նրանց ապրած ԱՇԽԱՐՀԻ մասին: Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՑ ու իմ ԸՆԿԵՐոջից, որ այսօր կողքիս են, ինչպես երկու պահապան հրեշտակ:»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Գագիկ ջան, շնորհավորանքներս՝ հանցագործ աշխարհ մուտք գործելու համար։ Իմացի, ճիշտը մի հատ ա։

  2. Tigran says:

    Ոնցոր սիրո խոստովանություն լինի

    >> Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ

    Եվ սա ասում է չափահաս մարդ ՃՃ

  3. Artur Lazarian says:

    Բա նոր մականուն յօրինենք՝ 🙂
    մառոզ Գագո, կարկուտ Գագո, կլիմա Գագո, ծիածան Գագո …

  4. Կարո Մելիքյան says:

    ՄԵՖԻՍՏՈՖԵԼ

    Ինքդ պիտի գտնես հնար ու ճար,
    Քանզի որտեղ կան ուրուներ անբան,
    Չարյաց կուսակիցն է փիլիսոփան։
    Նա քեզ կզարմացնի լեզվով ճարտար,
    Բայց մի խոսքն է արդար, տասն՝ անարդար.
    Ձեռքիդ է բանալին միակ ելքի.
    Մինչեւ չսխալվես,չես գա խելքի։

    ԳՅՈԹԵ,( Ֆաուստ).

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031