Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ինը մարզիկով:
Երեկ 1/16 եզրափակչում ռինգ մտած Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տարել:
Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) պարտության է մատնել իտալացի Արմանդո Կասամոնիկային, Տոնի Գալստյանը (69 կգ)` չեխ Ադամ Տրնչակին, իսկ ահա Արմեն Մաշակարյանը (60 կգ) մեկնարկային մենամարտում զիջել է իսպանացի Էնրիկո Մեյին:
Այսօր Տոնի Գալստյանը քառորդ եզրափակչի ճանապարհին կհանդիպի Մոլդովայի ներկայացուցիչ Ահմեդ Կեմորտանիի հետ: 1/8 եզրափակչի առաջին մենամարտերը կանցկացնեն Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ) եւ Մանուկ Խաչատրյանը (91 կգ): Նրանց մրցակիցները, համապատասխանաբար, կլինեն Բելառուսի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀԲՖ-ի