Կայացավ պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Հայաստանի գավաթի խաղարկությունը` նվիրված սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Այվագյանին:
Մասնակցեց 11 թիմ: Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան:
Աղջիկներ. 48 կգ`Ժասմին Հայրապետյան, 52կգ`Մալեն Ղարագյոզյան,60 կգ` Տաթեւիկ Մկրտչյան: Տաթեւիկը լրացրեց սպորտի վարպետի նորմ:
Տղաներ. 52կգ` Արամ Մարգարյան, 56 կգ` Դավիթ Հովհաննիսյան, 60 կգ` Գոռ Գալստյան, 67,5 կգ` Վարազդատ Հակոբյան, 75 կգ` Արշավիր Նահապետյան, 82,5 կգ`Սարգիս Ստամբոլցյան, 90 կգ` Արթուր Առաքելյան, 100 կգ` Նշան Մալխասյան, 110 կգ` Հրաչ Գուլոյան, 125 կգ` Գոռ Անդրեասյան, 140 կգ` Հայկ Բարսամյան:
Թիմային հաշվարկով հաղթեց Պոլիտեխնիկը, նրան հաջորդեցին Conan-ը եւ Ավանի մարզադպրոցը: Մրցաշարում Նշան Մալխասյանը եւ Հրաչ Գուլոյանը նաեւ Հայաստանի երկու ռեկորդ սահմանեցին:
Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախաբահ Գագիկ Սարոյանի խոսքերով, մարզիկները նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Լեհաստանում կմասնակցեն մարզաձեւի աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ