Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում ոչ մի երկիր չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը

Հոկտեմբեր 22,2017 18:11

Եվրոպական պառլամենտի նախագահ Անտոնիո Տայանին գտնում է, որ ոչ մի եվրոպական երկիր չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը: Այս մասին գրում է Tass-ը՝ նշելով, որ այդ կարծիքն արտահայտել է Անտոնիո Տայանին Ֆլորենցիայում կայացած խորհրդաժողովում:

«Այն պետք է հստակ լինի բոլորի համար: Ոչ մի եվրոպական երկիր չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը», – Տայանիի խոսքը մեջբերել է ANSA գործակալությունը:

La Razon թերթը հաղորդել է, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին  կարող է հայտարարել տարածաշրջանի անկախության մասին: Կատալոնյան իշխանությունները այդ քայլին գնացին այն բանից հետո, երբ վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել էր, որ ինքը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեւէ չի կիրառվել:

Համապատասխան հոդվածի համաձայն Մադրիդը ցանկանում է ազատել կատալոնական կառավարության անդամներին պաշտոնից: Բացի այդ, թագավորության իշխանությունները ցանկանում են ինքնավար ընտրություններ անցկացնել ոչ ուշ, քան վեց ամիս:

Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը պետք է հավանության արժանացնի հոկտեմբերի 27-ին կառավարության առաջարկությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին տարածաշրջանում քվեարկվել է արքայությունից դուրս գալու հարցը, որին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.31 միլիոն կատալոնացիների 2.28-ը: Մասնակիցների 90.18 տոկոսը արտահայտվել է անկախանալու վերաբերյալ, որը Մադրիդը համարեց անօրինական  եւ հրաժարվեց ճանաչել քվեարկության արդյունքները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031