Սոմալի մայրաքաղաք Մոգադիշուից 40 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Դանիգա գյուղի մոտ առնվազն 7 մարդ է զոհվել՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի շահագործման հետեւանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշում է tass.ru-ը:
Ըստ տեղեկությունների, պայթուցիկ սարքը դրվել էր ճանապարհի եզրին: Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ հատվածով անցել է ֆերմերներով լի միկրոավտոբուս:
Տարածաշրջանում գործող որեւէ ահաբեկչական խմբավորման դեռեւս չի ընդունել միջադեպի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոգադիշուում պայթյունի հետեւանքով մահացածների թիվը գերազանցել էր 300-ը, որի պատասխանատվությունը դարձյալ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Սակայն իշխանությունները մեղադրում են միջադեպի հետ կապված «Ալ-Քաիդայի» արմատական իսլամիստական խմբի «Ալ-Շաբաբ»-ին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ