Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում ընտրողների ձայների հաշվարկը՝ այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն:
Ըստ համանուն կայքի՝ 737 ընտրատեղամասերից քվեաթերթիկների արդյունքների «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում: Նա ստացել է քվեարկության 51.06 տոկոս ձայն:
Երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին, որը ստացել է 17.46 % ձայն, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Զաալ Ուդուդաշվիլի օգտին քվեարկել է ընտրողների 16,53 տոկոսը:
Նշենք, որ քաղաքապետերը եւ պատգամավորները Վրաստանում ընտրվում են ուղղակի համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա, չորս տարի ժամկետով:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ