Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ23 տարեկաններ) առաջնությանը Հայաստանից մասնակցեց չորս աղջիկ:
Հավաքականի մարզիչներ Արտաշես Ներսիսյանի եւ Արման Ղազարյանի սաները երկու տարիքային խմբերում ընդհանուր առմամբ նվաճեցին 12 մեդալ (6 ոսկե, 4 արծաթե եւ 2 բրոնզե): Ահա, թե ով ինչպես է մասնակցել:
20 տարեկաններ:
75 կգ` Սոնա Պողոսյան. պոկում`97 կգ (ոսկի), հրում`130 (ոսկի), երկամարտ` 227 կգ (ոսկի):
+90 կգ`Արփինե Դալալյան. պոկում`97 կգ (ոսկի), հրում`131 կգ (ոսկի), երկամարտ`228 կգ (ոսկի):
Հայաստանի 20 տարեկան աղջիկների հավաքականը մեդալների հաշվարկով գրավեց առաջին տեղը:
23 տարեկաններ:
90 կգ` Տաթեւ Հակոբյան. պոկում`105 կգ (արծաթ), հրում`123 կգ (արծաթ), երկամարտ`228 կգ`(արծաթ):
58 կգ`Իզաբելլա Յայլյան. պոկում`85 կգ (բրոնզ), հրում`110 կգ (արծաթ), երկամարտ`195 կգ (բրոնզ):
23 տարեկանների թիմը մեդալների հաշվարկով յոթերորդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ