Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ 20 եւ Մ 23) առաջնությունը եզրափակվեց Հայաստանի նվաճած եւս մեկ չեմպիոնական տիտղոսով:
Մինչեւ 23 տարեկանների պայքարում +105 կգ քաշային Գոռ Մինասյանը մրցակցությունից դուրս էր:: Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը մեծ առավելությամբ հաղթեց թե՛ պոկում վարժությունում՝ 200 կգ, թե՛ հրումում՝ 220 կգ եւ թե՛ երկամարտում՝ 420 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ