Լրահոս
Օրվա լրահոսը

Թեյախմություն՝ Կարապի լճում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2017 21:15

Արդեն երկու օր՝ հոկտեմբերի 20-ին և 21-ին Կարապի լճում իրենց ապրանքատեսակներն են ներկայացնում հայաստանյան և արտասահմանյան 50 բրենդ: 39 տաղավարներում ցուցադրված են ամենատարբեր թեյերն ու սուրճերը՝ հայկական դեղաբույսերից, օրգանական սուրճերից մինչև իտալական էքսպրեսո և ֆինլանդական սուրճ: Անցորդներին հնարավորություն էր տրվում  տեղում համտեսելու իրենց նախընտրած սուրճն ու  թեյը , ինչպես նաև ցանկության դեպքում գնելու այն։ Թեյից ու սուրճից բացի անցորդներին հյուրասիրում էին նաև քաղցրավենիք և շոկոլադ:

Տաղավարներից մեկում ներկայացված էր հալվեի յուղ: Ներկայացուցիչները հենց տեղում հալվեյի տերևներից պատրաստում էին գել և տալիս անցորդներին։Ոչ միայն պարզապես թեյախմություն էր այլ նաև ապրանքատեսակների ներկայացում, տարբեր երկրների թեյերի ու սուրճերի պատրաստման առանձնահատկությունների ներկայացում, ինչպես նաև դեղաբույսերի ու տարատեսակ խոտաբույսերի ծանոթացում։

Փառատոնի հովանավորն էր «Սլավա գրուպ» կազմակերպությունը: Երեւանցիների եւ զբոսաշրջիկների խոսքերով փառատոնը լավ էր կազմակերպված, տեսականին բազմազան էր և փորձելու հնարավորությունը թույլ էր տալիս ավելի լավ կողմնորոշվելու ընտրության հարցում: Շատերը ցանկություն հայտնեցին փառատոնը տեսնել ամենամյա միջոցառումների շարքում:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031