Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի նոր ռեկորդով նվաճեց 20 տարեկան 105 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում ցույց տալով 433 կգ:
Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցումով՝ 186 կգ, ապահովեց փոքր ոսկին, այնուհետեւ հաջորդաբար սանձեց նաեւ 192 եւ 197 կիլոգրամները: Ընդորում, Մարտիրոսյանը երրորդ փորձով կրկնեց ռուսաստանցի Եվգենի Պիսարեւի՝ 2008 թվականի բարձրագույն նվաճումն այս վարժությունում: Մեր ծանրորդը հավասարը չունեցավ նաեւ հրում վարժությունում (236 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ