Սիրիայի եւ Իրանի գլխավոր շտաբերի պետեր Ալի Այյուբը եւ Մոհամմադ Բաքերին այսօր ստորագրել են երկու երկրների զինված ուժերի միջեւ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր: Այս մասին հաղորդում է արաբական SANA լրատվական գործակալությունը:
Փաստաթուղթը մասնավորապես ենթադրում է մարտական պատրաստության ոլորտում գործակցության ընդլայնում, ռազմական փորձի եւ տեխնոլոգիաների փոխանակում, որոնք նպատակ ունեն հակազդելու Մերձավոր արեւելքում ԱՄՆ-Իսրայել ծրագրերին եւ ահաբեկչությանը:
SANA-ի տեղեկություններով՝ Մոհամմադ Բաքերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը փոխանցել է Իրանի հոգեւոր առաջնորդի ուղերձը, որում նա շնորհավորում է Սիրիայի ժողովրդին՝ ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակների առթիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ