Թուրքական լոլիկի մուտքը դեպի ռուսական շուկա շուտով նորից բաց կլինի: Նոյեմբերի մեկից Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի մուտքի արգելքը: Այս մասին, ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հաղորդվում է, որ նոյեմբերի մեկին նախատեսվում է Թուրքիայից 50 հազար տոննա լոլիկի արտահանում դեպի ՌԴ: Ռուսական կողմի տվյալներով, թուրքական լոլիկի ներմուծման արգելքի հետեւանքով այդ երկիրը երկու միլիարդ դոլարի վնաս է կրել:
Հիշեցնենք՝ արգելքն ուժի մեջ էր մտել 2015թ-ից, երբ թուրքական զինուժը խփել էր Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ռուսական կործանիչը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ