ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 21-ին Երևանում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Իր պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներում պարբերաբար իրականացվող սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքները չխանգարեցին ՊՈԱԿ-ի աշխատակիցներին միանալու համաքաղաքային միջոցառմանը:
Բարեկարգվել ու մարքվել են ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքը, «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները:
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ