Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատել Հոմս նահանգում գտնվող Քարյաթեյն քաղաքի ծայրամասերը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Այսպիսով, քաղաքն ամբողջությամբ վերահսկում են կառավարական ուժերը:
Քարյաթեյնը գտնվում է Դամասկոսի եւ Պալմիրայի միջեւ՝ սիրական մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա: Տեւական ժամանակ ահաբեկիչները քաղաքի ծայրամասերից մեկում պատանդ էին պահում հարյուրից ավելի խաղաղ բնակչի:
Վերջին վեց ամսում սիրիական բանակին՝ ՌԴ զինված ուժերի օժանդակությամբ, հաջողվել է փոքր խմբերով բնակիչներին անվնաս դուրս բերել բնակավայրից, այնուհետեւ այն վերցնել գրոհով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ