Ալբանիայի Դուրրես քաղաքում հայաստանցի 23-ամյա ծանրորդ, 105 կգ քաշային Մկրտիչ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ի վիճակի չեղավ պայքարը շարունակել մեդալի համար:
Պոկում վարժությունում Մկրտիչը 166 կգ-ով չորրորդն էր: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 198 կիլոգրամ ծանրաձողը բարձրացնելուց հետո, նա պատվիրեց 201 կգ, սակայն վարժության կատարման ժամանակ ցավեցրեց աջ ծունկը եւ ստիպված հրաժարվեց երրորդ մոտեցումից: Այդուհանդերձ, հայ ծանրորդի հրում վարժության 198 կիլոգրամը հինգերորդ արդյունքն էր, իսկ երկամարտում ունեցած 364 կիլոգրամը` չորրորդ ցուցանիշը: Մկրտիչ Մկրտչյանին ընդամենը երեք կիլոգրամ չբավականացրեց մրցանակային երրորդ տեղին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ