Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն այսօր հայտարարել է, որ Մադրիդը կիրառելու է Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածը՝ երկրում օրինականություն հաստատելու համար: Այս մասին հայտնում է BBC-ին: «Կատալոնիայի կառավարությունը եւ պառլամենտը կցրվեն, եւ վեց ամսվա ընթացքում Կատալոնիայում կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ»,-ասել է Ռահոյը:
Նա նշել է, որ այդ նախատեսվելիք իրադարձությունները դեռ պետք է հաստատի Իսպանիայի պառլամենտի Վերին պալատը:
Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ Իսպանիայի ինքնավար մարզերից Կատալոնիայում անկախության հանրաքվե տեղի ունեցավ, որն Իսպանիայի կառավարությունն անօրինական է համարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ