Տավուշի մարզկենտրոն Իջեւանում հոկտեմբերի 21-ին կայացած շաբաթօրյակին մեծ մասնակցություն է եղել: Համապետական միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Իջեւանի քաղաքապետարանի, պետական եւ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկությունների, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, քաղաքի դպրոցների աշխատողները:
Քաղաքի ճանապարհները մաքրվել են, կանաչապատ տարածքները՝ բարեկարգվել, Իջեւանի տարբեր հատվածներում եղած աղբը հավաքվել, տեղափոխվել է:
Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին,որ Ղարագյոզյան, Թավրիզյան, Չարենցի փողոցներում ճանապարհի ծածկի հարթեցման, փոսալցման աշխատանքներ են կատարվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ