Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր եզրափակիչ օրն է:
Աղջիկների պայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, հանդես գալով մինչեւ 20 տարեկանների խմբում, նվաճեց բոլոր ոսկե մեդալները: Պոկում եւ հրում վարժություններում Արփինեն փոքր ոսկիները վերցրեց, համապատասխանաբար, ցույց տալով 97 կգ եւ 131 կգ եւ երկամարտի 228 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ