Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է թանկացել բենզինը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 21,2017 12:12
benzin

«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,- նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց: Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն: Ըստ վարչապետի՝ Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը: «Օրինակ, կարագը թանկացել է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջազգային շուկայում 87 տոկոս է թանկացել: Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- ասել է վարչապետը: Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջազգային շուկայում թանկացել է, եւ «մենք» այդ թանկացումը զսպել չենք կարող: Բա բենզի՞նը:

Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վարչապետը պատասխանում է՝ այո: Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջ նավթի գնի տեսակարար կշիռը չափազանց փոքր է, եւ նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում էր՝ «ո՞վ ասաց»: Ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն»,- հայտարարել էր Շաբոյանը: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում բենզինի գների հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում: Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը: Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն՝ պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով:

Բայց տվյալ դեպքում կարեւորը վարչապետի ու ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ու պնդումների հակասությունները գտնելը չէ: Խնդիրն այն է, թե այնուամենայնիվ ինչու է թանկացել բենզինը: Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Մոտ 4 տարի առաջ կնքված պայմանագրով Հայաստանին ռուսական բենզինը մատակարարվում է քվոտայով՝ արտոնյալ գներով, կամ, պայմանական ասած, Ռուսաստանի ներքին գներով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031