Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք (ֆոտո). EcoNews.am

Հոկտեմբեր 21,2017 11:20

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:

Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին:

Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

Նշենք, որ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասաց նա:

Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող: Ի դեպ, սպանված անգղի հետ լուսանկարը հրապարակվել է մեկ այլ (ոչ լուսանկարում պատկերված) օգտատիրոջ էջում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ EcoNews.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031