2017-2018թթ-երի Գլոբալ մրցունակության զեկույցի համաձայնՙ Հայաստանը 137 երկրների մեջ զբաղեցրել է 73-րդ տեղը: Նախորդ զեկույցում Հայաստանը 138 երկրների մեջ զբաղեցրել էր 79-րդ տեղը: Այսինքն, մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության մրցունակությունն աճել է 6 կետով: Մինչդեռ, անցյալ տարվա զեկույցից հետո, Հայաստանի կառավարությունը նպատակադրվել էր երկրի մրցունակության ցուցանիշը բարելավել առնվազն 4 կետով: Այսինքն, փաստացի հաջողվել է գերազանցել սահմանված նպատակը:
Ընդհանրապես, տվյալ երկրի տնտեսության մրցունակության լավագույն արտացոլումը համաշխարհային տնտեսության մեջ նրա ունեցած դիրքն է: Այդուհանդերձ, մրցունակության ավելի դետալացված բնորոշումը տալիս եւ դրական կամ բացասական փոփոխությունները արձանագրում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Այս կառույցը, հիմք ընդունելով կոնկրետ 12 հենասյուների մեջ ընդգրկված ավելի քան 100 ցուցանիշներ, ամեն տարի հրապարակում է երկրների մրցունակության ցուցիչը: Երկրների կառավարություններն էլ ձգտում են իրականացնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իրենց երկրի մրցունակության բարձրացման համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում: