Եվրոպայի Հայերի Համագումարը խորին ցավակցությունն է հայտնում ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:
Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:
Ռուսաստանյան գործարար բարերարը չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը:
Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը:
Եվրոպայի Հայերի Համագումար