Այսօր Ստեփանակերտում, Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է քայլերթ` ի հիշատակ բարերար Լևոն Հայրապետյանի: Aravot.am-ի հաղորդմամբ, մինչ երթի մեկնարկը, բարերարի միջոցներով կառուցված հանրապետական մարզադաշտին հարակից Սիրո պուրակում կատարվել են մաքրման աշխատանքներ և խոնարհվել ծաղիկներ:
Այնուհետև մասնակիցները երթով շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցի, որտեղ կատարվել է մոմովառություն և հոգեհանգստի արարողություն:
Դավիթ Աբաղյան