Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դեսպանի նշած 8 մլրդ դոլարի ներդրումը կլինի, երբ հեղափոխական մարտկոցները Հայաստանում լինեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 21:45

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարած մեր երկրում 8 միլիարդ դոլարի ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որքանով են իրատեսական, արդյոք դրանք իրականություն կդառնան, թե՞ ինչպես որոշ վերլուծաբաններ էին պնդում՝ հնարավոր չէ, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա ամերիկյան խոշոր ներդրում հենց էներգետիկ ոլորտում: Այս մասին այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից:

Հիշեցնենք, որ դեսպանն ասել էր՝ «Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա»:

Նախարարը` ի պատասխան մեր հարցի, ասաց, որ վերականգնվող էներգետիկան միայն արեւային էներգիան չէ, այն նաեւ, ինչպես նախարարն ասաց՝ ջուրն է ու քամին:

«Վերականգնվող էներգետիկայի բնագավառում մենք շատ սերտ եւ հստակ համագործակցում ենք ԱՄՆ դեսպանատան հետ: Առաջիկա օրերին նախատեսվում է ամերիկյան ընկերության մուտքը այս բնագավառ եւ մենք կստորագրենք համապատասխան հուշագիր: Խոսքը «Շնող» ՀԷԿ-ի մասին է՝ 76 մեգավատ հզորությամբ: Բոլոր խոշոր ծրագրերով մենք համագործակցում են ամերիկյան մեր գործընկերների հետ»:

Հիշեցնենք, որ «Շնող» ՀԷԿ-ը կառուցվելու է Լոռու մարզում, Դեբետ գետի վրա: ՀԷԿ-ի կառուցապատողը՝«Դեբեդ Հիդրոն» հիմնադրել է «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Ինչ վերաբերում է արեւային էներգետիկային, ապա, ինչպես նախարարն ասաց, ԱՄՆ դեսպանն ավելի լավ է տեղեկացված է տեխնոլոգիական զարգացումներին, քան ինքը նախարարը: Ըստ Մանուկյանի հիմա այդ 8 միլիարդ դոլարը ներդնել արեւային էներգետիկայում, նպատակահարմար չէ ամերիկյան կողմի համար, քանի որ, եթե անգամ Հայաստանում բավականաչափ հնարավորություն կա արեւից էներգիա ստանալու, ապա դրա կուտակման հնարավորությունը չկա, խոսքը՝ կուտակիչ մարտկոցների մասին է: Այս մարտկոցները նոր են ի հայտ եկել շուկայում, սա նախարարը համարեց ոլորտում հեղափոխություն: Այս կուտակիչները հնարավորություն են տալիս մեծ ծավալի էներգիա կուտակել:

Կուտակիչ մարտկոցները հիմա ոչ միայն Հայաստանի համար է անհասանելի, այլ աշխարհի շատ երկրներում դեռեւս չկան: Թե երբ դրանք կարող են նաեւ Հայաստան ներմուծվել եւ դրանց շնորհիվ ամերիկյան ներդրումներ բերել, մեր այս հարցին ի պատասխան նախարարն ասաց. « Հիմա 8 միլիարդ դոլար ներդնել այսօրվա տեխնոլոգիաներում նպատակահարմար չէ: Առաջիկա 1-2 տարում տեխնոլոգիաները կզարգանան, եւ մենք կունենաք այդ տեխնոլոգիաները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincomed says:

    Պարոն նախարար ձեր օգնականները ռուսամետներ են. Ամբողջ աշխարում լուծումներ քթել են եվ շահաործում են: Լավ, թող ցերեկով միայն ապահովեն եներգյաով,գիշերը հիդրոկայաներով, մինչեվ դուք սպասեք նոր «ակումլյատորրին»:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031