Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի հոկտեմբերի 25-ին:
Այսօր մեղադրյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ վերջին խոսքով՝ պնդելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու մինչև վերջ պայքարելու է արդարության համար:
«Չի կարելի այսպես օրենքը դնել ու բռնաբարել»,- մեղադրական ճառի մասին այսպես արտահայտվեց Իսրայել Սարգսյանն՝ այն համարելով ենթադրությունների վրա հիմնված ու սուտ ճառ:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ